▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քո նման գեյերի կարիքը չունենք. աղջկա պատասխանը Արամ MP3-ին քննադատող տղային

Արդեն տեղեկացրել ենք, որ համացանցում հայտնվել է Էրիկ Մուշեղյան անուն-ազգանունով հայ տղայի մասնակցությամբ տեսանյութ, որում վերջինս քննադատում է Արամ MP3-ի անգլերենը և կարծիք հայտնում, որ Արամ MP3-ը հոմոփոբ է և նրա նմանին Եվրատեսիլ ուղարկելը ուղղակի սխալ էր:

Նշենք, որ տեսանյութը բավական աղմուկ էր բարձրացրել և սոցիալական ցանցերի օգտատերն էլ իրենց հերթին հակադարձող մեկնաբանություններ են գրում և տղային անվանում համասեռամոլ: Իսկ նրանցից, թերևս, ամենազայրացած օգտատերից մեկը` Նինա Գրիգորյանը, Արամ MP3-ին սատարող տեսանյութով է հանդես եկել, որում ասում է, որ ամաչում է, որ Էրիկը հայ է. «Դու հայ չես, մենք քո նման չորքոտանիների և գեյերի կարիքը չունենք»:

Հիշեցնենք,  որ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը  մայիսի 6-ին Կոպենհագենում տեղի ունենալիք կիսաեզրափակչի առաջին օրը ելույթ  է ունենալու առաջին համարի ներքո:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին