▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոբի Բրայանթի կինը մեղադրում է օդաչու Արա Զոբայանին ամուսնու և դստեր մահվան մեջ

Աշխարհահռչակ բասկետբոլիստ Քոբի Բրայանթի 37–ամյա այրին` Վանեսա Բրայանտը, վստահ է, որ իր ամուսինը` Քոբին, և դուստրը` Ջիաննան, զոհվել են օդաչուի մեղքով։



Վանեսան մտադիր է փոխհատուցում ստանալ կործանված ուղղաթիռը շահագործող ընկերությունից, գրում է cosmo.ru–ն։

Լեգենդար բասկետբոլիստի այրին դատական հայց է ներկայացրել Island Express Helicopters ընկերության դեմ։ Վանեսան կարծում է, որ ընկերությունը պետք է պատասխանատվություն կրի օդաչուի անզգույշ գործողությունների համար, որոնք հանգեցրեցին ավիավթարի։

Վանեսայի կարծիքով, օդաչու Արա Զոբայանը, ով մահացել է անձնակազմի մյուսի անդամների հետ միասին, «դրսևորել է անփութություն»։ Դատական հայցում Վանեսան նաև հայտարարել է, որ ընկերությունը թույլ է տվել թռիչք իրականացնել եղանակային վատ պայմանների դեպքում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին