▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանը` ՀՀԿ-ի թեկնածո՞ւ.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ «Ժամանակի» հարցին՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է, չե՞ք վախենում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Մեր վախը վաղուց բռնված է, ոչնչից չենք վախենում: Առավել եւս` եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ նախագահների դեպքերում»։ Իսկ հարցին՝ Ռ. Քոչարյանը 2018թ. նորից նախագահ դառնալու հնարավորություն ունի՞, պատասխանեց, թե չի կարող ասել, որովհետեւ  2018թ. համար որեւէ քննարկում չկա։ Հնարավո՞ր է, որ Քոչարյանը նորից լինի Հանրապետական կուսակցության թեկնածուն, Գալուստ Սահակյանն ասաց. «Քաղաքական պրոցեսներն այնպիսին են, որ ոչինչ չի կարելի մերժել: Բայց այս պահին այդ խնդիրը բոլորովին չկա, որովհետեւ ՀՀԿ-ն միշտ իր թեկնածուն ունի, իր ձեւավորված մոտեցումներն ունի, այնպես որ` այսօր դա քննարկելը անհեթեթություն եմ համարում: Մասնավորապես այս պահին նաեւ առաջարկը չկա»։ Ռ. Քոչարյանի առաջարկը չկա հարցին էլ պատասխանեց. «Իհարկե»»։

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին