▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանն անկեղծացել է, որ վիրավորված է. «Ժողո­վուրդ»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները բավական ուշագրավ մանրամասներ փոխանցեցին Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճի հնարավոր պատճառների մասին։

Քոչարյանն իր մերձավոր  շրջապատում անկեղծացել եւ ասել է, թե ինքը Տ. Սարգսյանին պատասխանել է զուտ մեկ պատճառով՝ ներկայիս իշխանությունները խեղաթյուրում են իրականությունը, ինչը վիրավորական է։ Քոչարյանն ասել է, որ իր իշխանության օրոք շինարարությունը գտնվել է պիկի վրա, բացի այդ՝ նա հիշեցրել, թե իր պաշտոնավարման վերջում աղքատությունը եղել է 27,6 տոկոս, իսկ արտաքին պարտքը՝ անհամեմատ ցածր՝ 1,4 միլիարդ դոլար։ Ու գործող իշխանությունները ոչ միայն չեն կարողացել այդ թիվը պահել, այլեւ ավելի են խորացրել իրավիճակը՝ աղքատությունը հասցնելով 32,5 տոկոսի, իսկ արտաքին պարտքը՝ 4,5 միլիարդ դոլարի։ Եւ այս իրավիճակում Քոչարյանին քննադատելը խիստ վիրավորել է երկրորդ նախագահին»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին