▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պատգամավորները գինարբուք են կազմակերպել խորհրդարանում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խորհրդարանում խնջույք են կազմակերպել: «Տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները նշել են Վայոց ձորի նախկին պարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը:

Թեև նրա ծննդյան տարեդարձը հունվարի 19-ին էր, սակայն այդ օրը համընկել էր կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի, հետևաբար իրենց քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան այցելելու հետ, դրա համար Տրդատ Սարգսյանի ծննդյան տոնը երեկ են նշել: Ու չնայած մեր թղթակիցը տեսել է խնջույքին մասնակից պատգամավորներից մի քանիսին (վերջինը՝ Հռիփսիմե Գրիգորյանն էր), սակայն հոբելյար Սարգսյանը մեզ հետ զրույցում շտապեց հերքել տեղեկությունը։ «Ոչ, չեմ նշել, ձեր տեղեկությունները սխալ են»,- ասաց նա:

Իրականությունը, բնականաբար, այդ հերքումից չի փոխվում, և նրանց հա-հա, հի-հի-ները լսելի էին շատ հեռվից անգամ: Նկատվեցին նաև գինովցած պատգամավորներ, որոնք չէին կարողանում նիստերի դահլիճ գնալ: Նրանց անունները առայժմ չենք հրապարակում՝ հուսալով, որ կուղղվեն»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին