«Հրապարակ»-ը գրում է․ «Կապանի տոնի առիթով` օգոստոսի 18-ին, ավելի շատ ընդդիմադիրներ էին ժամանել Սյունիք, քան իշխանականներ: Ներկա են եղել Շանթ Հարությունյանը, որի «Շանթ դաշինք» կուսակցությունը մասնակցում էր Սյունիքի ՏԻՄ ընտրություններին: ՀՀԿ-ական, կապանցի Արսեն Քարամյանն է ներկա եղել, ով արժանացել է պատվոգրի ու հուշամեդալի: Սյունիքից ընդդիմադիր պատգամավորներ Աննա Գրիգորյանն ու Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանն են մասնակցել: Մինչդեռ հաջորդ օրը ՔՊ-ն մեծ կազմով մեկնել է Քաջարան: Քաջարանում է եղել նաև Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, բայց նա հանդիսավոր միջոցառումներից հետո չի մնացել խնջույքին, հեռացել է։ Ի դեպ, ուշագրավ պատմություն պատմեցին` Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հայր Մակարը Կապանում իր հոգևոր մաղթանքի ժամանակ «հարգելի պատգամավորներ»-ով է դիմել ընդդիմադիրներին, փոխարենը Քաջարանում ՔՊ-ականների գերակայությունը տեսնելով՝ հնչեցրել է «երեսփոխաններ» բառը, որը Նարեկ Ղահրամանյանն ընդունել է որպես վիրավորանք և քրքրել է «Գուգլը», որ տեսնի, թե այդ բառի բուն նշանակությունը որն է: Ապա թեթևացած` կողքին նստած Արմեն Խաչատրյանին հանգստացրել է, թե վիրավորական բառ չէ, մեզ այդպես էլ են դիմում»։ |
ՔՊ-ականը «երեսփոխան» բառից իրարանցման մեջ է ընկել, քրքրել՝ «գուգլը»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet