▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականները շաբաթ օրը Սևանում Փաշինյանի հետ հանդիպում կունենան

ՔՊ խմբակցության պատգամավորները շաբաթ օրը Սևանում փակ հանդիպում կունենան Նիկոլ Փաշինյանի հետ:

ՔՊ-ից ԱրմԼուր.am-ին փոխանցել են, որ որեւէ հատուկ օրակարգ չկա, արձակուրդից հետո հավաքվում են՝ առաջիկա անելիքները քննարկելու:

Հավաքին ներկա են լինելու միայն ՔՊ-ի խորհրդարանական հատվածը՝ պատգամավորները:

ԱԺ նոր նստաշրջանի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է իր թիմակիցներին հրահանգավորումներ տալ, դերաբաշխումներ անել ու նախապատրաստել «թեժ աշնանը»:

Ք. Մ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին