▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին է տարել

«Հրապարակ»-ը գրում է․ «Հայտնել էինք, որ ՔՊ-ականները որոշել են նշել Արփի Դավոյանի դստեր ծնունդը` երեխայի ծնվելուց մոտ 2 ամիս անց: Տեղեկացանք, որ անցած շաբաթ հավաքվել են Հատիսի «Սարին» ռեստորանում։ Հավաքույթին մոտ 60 մարդ է մասնակցել։ Նիկոլ Փաշինյանը եկել է մենակ` առանց կնոջ, և ինչը ներկաների զարմանքն է հարուցել` իր հետ սեփական մատուցողին ու իր բաժակն է բերել։ Ներկաները մեզ պատմեցին, որ Փաշինյանի բերած մատուցողը մի 18-20 տարեկան պատանի էր, միայն իրեն էր սպասարկում: Իսկ երբ նստել է սեղանի մոտ, հրահանգել է հավաքել իր դիմաց դրված բաժակները և իր հետ բերած բաժակով է ամեն ինչ խմել: Ներկաները նկատել են նաև, որ բավականին անտրամադիր է, հրաժարվել է նվագելուց, պարելուց և առաջինն է հեռացել խնջույքից»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին