▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել. Լիլիթ Մակունց

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության նիստը քիչ առաջ ավարտվել է: Որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: 

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նշվում է, որ այս որոշման հիմքը էական կարգապահական խախտումն է. Սահմանադրական դատարանը չի քննել Քոչարյանի դիմումի քննությանը ՍԴ երեք անդամի՝ Հրայր Թովմասյանի, Արեւիկ Պետորսյանի եւ Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի միջնորդությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին