Սկանդալային հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը գաղտնի ամուսնացել է դերասան Մաքսիմ Վիտորգանի հետ: Այդ մասին հայտարարվել է փետրվարի 1-ին` Մաքսիմի «Պատրույգ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ:Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը, հյուրերին խնդրել են գալ տոնական հագուստով, բայց արդյունքում տոնական հագնված միայն մի քանի հոգի է եկել: Բոլորը սպասում էին ֆիլմի սկսվելուն. հանկարծ բեմի վրա են հայտնվում Քսենիան և Մաքսիմը` հարսանեկան հագուստով, և հայտարարում, որ հիմա իրենք այր ու կին են:
Հիշեցնենք, որ 31-ամյա Քսենիայի և 40-ամյա Մաքսիմի սիրավեպի մասին շշուկները բոլորովին վերջերս էին տարածվել: Մոտ 5 տարի առաջ Քսենիա Սոբչակը պատրաստվում էր ամուսնանալ ամերիկյան հայտնի բիզնեսմեն Ալեքսանդր Շուստերովիչի հետ: Բայց արարողությունից մեկ օր առաջ հարսանիքը չեղյալ հայտարարվեց: Այնուհետ շրջանառվում էին տեղեկություններ Սոբչակի` այլ տղամարդկանց հետ ունեցած սիրավեպերի մասին: Ավելացնենք, որ Մաքսիմ Վիտորգանան առաջին