▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քյավառցի Սասունը առանց թույլտվության ձուկ է բուծում Աժդահակի Ակնալճում ու մարդկանց ահաբեկում. ահազանգ

Բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիմա էլ Աժդահակի Ակնալիճը «սեփականացրած» Քյավառցի Սասուն ներկայացող անձի պաշտպաններն են հայտնվել ու ինձ մեղադրում ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Երեկվանից էնքան բան գրվեց էդ մարդու «հերոսությունների» մասին, որ զարմանում եմ, թե ոնց մինչև հիմա չէր հրապարակվել դա։ Բայց իր պաշտպաններին լսեք՝ ինքը բարերար ա, երևի Քրիստոսից հետո երրորդ մարդն ա (դե երկրորդը լֆիկն էր, հիշում եք, չէ՞)։ Ու իմ նմանը համարձակվում ա նման «սրբությանը» բան ասի։ Էս ստատուսը գրելուց առաջ էլ ձեռքերս ալկոգելով ախտահանել եմ։ Մեկն էլ ասում ա, թե բա՝ էդ լիճը տեղում ա, ինքը լճին բան չի արել։ Շատ շնորհակալ եմ, որ լիճը չի տարել իր տան բակում լցրել, այ երևաց, ինչ մեծահոգի ա, կարար, չէ՞, բայց մարդը թողել ա, որ իր թույլտվությամբ նայենք էդ լճին, որի մեջ, իր ասելով ու առանց թույլտվության ձուկ ա բուծում։ Կարելի ա արձան էլ կանգնեցնել էդ մարդու պատվին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին