▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռադիկալ» 2 քայլ, որին կարող էր գնալ Նիկոլ Փաշինյանը` Հայաստանը դարձնելով ավելի ուժեղ, ժամանակակից ու ճկուն

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Ռադիկալ» երկու քայլ, որին կարող էր գնալ Նիկոլ Փաշինյանը և որը կարող էր Հայաստան պետությունը դարձնել ավելի ուժեղ, ավելի ժամանակակից ու ճկուն:

1-ինը դա կիսապրոֆեսիոնալ բանակ ստեղծելն է և որպես առաջին քայլ բանակում չծառայելու դիմաց խոշոր գումար սահամնելը. Սրա մասին շատ եմ խոսել ու համարում եմ, որ այս քայլով պետությունը ոչ միայն ավելի ուժեղ կդարձնի մեր բանակը, այլև կկանգնեցնի արտագաղթի պատճառներից մեկը: Հույս ունեմ, որ մի օր Փաշինյանը կհանձնարարի կազմել տեղեկանք այս մասին, թե քանի-քանի ընտանիքներ են արտագաղթում, քանզի տղա երեխաներին չեն ուզում ուղարկել բանակ, կամ փոխում են քաղաքացիությունը: Թող սկսի խոշոր գործարարներից ու կտեսնի, որ բանակ գնացող չկա: Պարադոքսալ բան է ստացվում, եթե նախկինում կաշառքով ազատվում էին ու փողը մնում էր երկրում, հիմա ավելի մեծ գումար են ծախսում ու դուրս գալիս երկրից:

2. Սահմանել համահայկական հարկ, որը չպետք է լինի խոշոր գումար, այլ սահմանվի մեկ շնչին բաժին ընկնող գումար ՀՀ միջին գույքահարկի չափով: Եթե սկսվի հիմա, ապա 4-5 տարի հետո տարեկան 8-10 դոլար փող համապատասխան հաշեհամարին կփոխանցեն միլիոնավոր հայեր: Սրանով մենք կարող ենք ասել, որ սփյուռքը մասնակից է հայրենիքի զարգացմանը ու դա չի դրսևորում միայն ստատուսագրությամբ, կամրապնդվի կապը ՀՀ-ի ու հատկապես նրանց սերունդների միջև, որոնց առջև ծառայած է ձուլվելով վտանգը, եկող սերունդները գնալով մոռանալու, թե ովքեր են իրենց նախնիները, ինչ է Հայաստանը: Վերջապես` չունենալով տրանսազգային կորպորացիա, մենք կստեղծենք պետության ցանցային գործող իրական մոդել, ինչը կարող է էականորեն ավելացնել Հայության դերն աշխարհում: Սփյուռքի հարկը կամավորական սկզբունքով մեկնարկելու հետո դրանք վճարելու համար պետք է մեկնարկի համապատասխան PR ակցիա ու վստահ եմ, որ լավ արդյունք է տալու: Տղեք ու աղջիկներ, ստանդարտ լուծումներով, հանրաքվեների ու միտինգների մենք ընդամենը երկարաձգում ենք այս վիճակը, նոր քայլ ու նոր լուծումներ են պետք, վեր գավառական մտածողության մակարդակից»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին