▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆին չի կարողանում գլուխ հանել իր իսկ թիմի հետ, ուր մնաց կարողանա նույնը անել պետության հարցում

Կրկին ցանկանում եմ ընդգծել, որ Րաֆֆիին համարում եմ ընդդիմադիր դաշտի ամենակոռեկտ գործիչներից մեկը, սակայն Հայաստանում ընտրել են Գերագույն գլխավոր հրամանատր, մարդ, ով կարող է ցանկացած պահի որոշումներ կայացնել, ունի արագ կողմնորոշվելու ջիղ և կամարտահայտություն: Իբրև ուղղակի մտորում ցանկանում եմ հիշել, որ Րաֆֆին արդեն մի քանի տարի է, ինչ չի կարողանում գլուխ հանել իր իսկ թիմի հետ, ուր մնաց կարողանա նույնը անել պետության հարցում:

2009 թ., սեպտեմբեր «Ժառանգություն»-ից վտարվում են Վարդան Խաչատրյանն ու Զոյա Թադևոսյանը:

Ընդամենը մի քանի օր հետո Րաֆֆին հայտարարում է, որ վայր է դնում ԱԺ պատգամավորի իր մանդատը: Չի անցնում մի քանի օր, փոշմանում է՝ ասելով, թե ժողովուրդն իրեն խնդրում է մնալ պատգամավորի կարգավիճակում:

2012 թ.: Րաֆֆին ցուցակում տեղ չի տալիս իր փորձառու պատգամավորներին, հետո, դաշնակցում «Ազատ դեմոկրատների» հետ, հետո խռովում վերջիններից, հետո կրկին հայտարարում, որ վայր է դնում մանդատը, հետո մի պահ փոշմանում, հետո կրկին որոշում ու վայր դնում:

Հիմա այսօրվա իրավիճակի մասին... Չգիտեմ, ինչ է որոշելու կամ փոշմանելու պարոն Հովհաննիսյանը, բայց այն, որ որոշել է, թե ինքը «80 տոկոս ձայն է ստացել», հերթական անլրջությունների շարքից է:

 

Նարեկ Գալստյանի գրառումը

 

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին