▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆու շանսն` ըստ Շարմազանովի

«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը մինչեւ 2018-ը մնա քաղաքականության մեջ եւ որոշի առաջադրվել հերթական նախագահական ընտրություններում, ապա տեսականորեն, ինչպես մյուս առաջադրվելիք թեկնածուների դեպքում, հնարավոր է, որ նա դառնա ՀՀ չորրորդ նախագահը»,- մեկնաբանելով «Ժառանգական» Արմեն Մարտիրոսյանի հայտարարությունը, թե փետրվարի 21-ին հանդիպել են ՀՀ երրորդ եւ չորրորդ նախագահները, ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է նաեւ, որ իրենց քաղաքական օրակարգը ` հասնել է նրան, որ գործող նախագահը հանձնի իշխանությունը եւ նոր խորհրդարանական ընտրություններ նշանակվեն.

«Ասում են` այդ իրավական մեխանիզմը չկա, բայց ոչ միայն իրավական մեխանիզմն է կարեւոր , այլ քաղաքական իրավիճակը: Ես համոզված եմ, որ նախագահի փոփոխության արդյունքում խորհրդարանը կինքնալուծարվի»:

Շարմազանովն այս առնչությամբ հղում արեց Սահմանադրության 114-րդ հոդվածի 4-րդ եւ 74-րդ հոդվածի 1-ին մասերին, խորհուրդ տալով «հարգելի գործընկերոջը, ով 5 տարի Ազգային ժողովում օրենսդրական գործունեությամբ է զբաղվել, ծանոթանալ մայր օրենքին»: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին