▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռամիլ Սաֆարովն ուշացումով արձագանքել է Սերժ Սարգսյանի հանձնարարականին

Օրեր առաջ ադրբեջանական մի շարք կայքեր, այդ թվում՝ Day.az-ը, լուրեր են տարածել,  թե իբր Հայկազ Գագրինյանի՝ Ցեղասպանության 99-րդ տարելիցի միջոցառումների մասին պատմող հոդվածում, հեղինակը, նշելով, որ ջահերով երթի մասնակիցները վառել են Թուրքիայի և Հունգարիայի դրոշները, շեշտել է,  թե չնայած այն փաստին, որ Սերժ Սարգսյանը Գորիկ Հակոբյանին հատուկ հանձնարարություն է տվել, Սաֆարովը դեռ ողջ է:  

Ադրբեջանական կայքերը  նաև նշում են, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովն  արձագանքել է:

Թեմայի առնչությամբ գրառում էր արել ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը՝ մասնավորապես նշելով.

Ադրբեջանական թերթերը լուրեր են տարածել, որ Ռամիլ Սաֆարովը կարծիք է հայտնել իր՝ հայկական հատուկ ծառայությունների կողմից ոչնչացվելու հավանականության վերաբերյալ: Նա ասել է, որ այդպիսի անլուրջ հայտարարությունները չի պատրաստվում մեկնաբանել, պարզապես նա՝  որպես Ադրբեջանի քաղաքացի և զինվորական,  կոչ է անում բոլորին լուրջ չվերաբերվել հայկական կողմից հնչող սպառնալիքներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին