▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. դատարանը որոշեց

ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Անդրանիկ Մնացականյանի գլխավորությամբ այսօր՝ փետրվարի 1-ին, նման որոշում կայացրեց:

Ռազմիկ Աբրահամյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) եւ 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք): Նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, սակայն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբդեկտեմբերի 22-ին որոշել էր մերժել այն: Դեկտեմբերի 31-ին էլ այդ որոշումը Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Քրեական գործը վերաբերում է 2016-2018 թթ. ընթացքում օտարերկրացի քաղաքացիների կողմից Հայաստանից երեխաների ապօրինի որդեգրման դեպքերին, ինչի մասին ԱԱԾ-ն հայտարարեց նոյեմբերի 14-ին:

/filemanager/uploads/2020/01/week-5/Liana_Karapetyan.jpg

Հիշեցնենք, որ Ռազմիկ Աբրահամյանից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւ փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը։ Լիանա Կարապետյանը Դատախազության բողոքարկմամբ՝ կալանավորվել է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին