▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմիկ Մանսուրյանը՝ Ադամ Սահակյանի հիշատակին նվիրված երգի մասին

Aysor.am-ը գրում է.

Ապրիլյան քառօրյա պատերազմը հայ արվեստագետներից շատերին է ստիպել անդրադառնալ մերօրյա հերոսներին: Հենց այդ տղաներն են, որ կարողացան անառիկ պահել Արցախն ու սեփական արյան գնով ետ մղել հակառակորդին՝ ֆիզիկապես բացակա դառնալով, բայց նոր ստեղծագործությունների մեջ ու մարդկանց հոգիներում անմահանալով:

Երեկ համացանցում տարածվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող երգիչ, դերասան Ռազմիկ Մանսուրյանի «Զինվորի պատգամը» կատարումը՝  նվիրված քառօրյա պատերազմում զոհված Ադամի և իր ընկերների հիշատակին:

«Այս երգի պատմությունը սկսվել է նրանից, որ Մարգարիտա Խլղաթյանը համացանցում տեսել է Ադամ Սահակյանի լուսանկարը, ծանոթացել նրա սխրագործությանը: Այդ ամենը նրա վրա ծանր ազդեցություն է թողել ու որոշել է ստեղծագործություն գրել: Երգի հեղինակից առաջարկ ստացա, որ ես կատարեմ այն»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Ռազմիկ Մանսուրյանը:

Ի դեպ, հերոս Ադամ Սահակյանը Ռազմիկ Մանսուրյանի ընկերոջ՝ Խաչիկ Սահակյանի որդին է. երգի առաջարկը ստանալուց հետո է Ռ. Մանսուրյանն իմացել, որ այս կատարումը գրվել է հատուկ Ադամի հիշատակին, ու հեղինակի հետ խորհրդակցելուց հետո որոշել են այն անվանել «Զինվորի պատգամը»՝ Ադամի և իր զոհված ընկերների հիշատակին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին