▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չնայած Հայաստանը բոլորիս տունն է, բայց կյանքս դասավորել եմ Ամերիկայում. Ռազմիկ Մանսուրյան

Life.panorama.am-ը գրում է. Երգիչ-դերասան Ռազմիկ Մանսուրյանին տարիներ առաջ ճակատագիրը հեռացրեց հայրենիքից: Դերասանն այսօր ապրում ու ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Չի մտածում երբևէ Հայաստան վերադառնալու մասին, բայց կապը հայրենակիցների հետ միշտ կա ու կմնա:

-Պարոն Մանսուրյան, ինչպե՞ս եք զգում Ձեզ Միացյալ Նահանգներում:

-Գերազանց:

-Արդեն քանի՞ տարի է, որ այդտեղ եք ապրում:

-24 տարի:

-Դուք և երգում եք, և դերասան եք: Ո՞ր մասնագիտությունն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Ասեմ այսպես. ավարտել եմ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերայի երգի բաժինը: Ուստի, նախ՝ երգիչ եմ, հետո՝ կինոդերասան:

-Այդ դեպքում, ինչո՞ւ ենք երգարվեստում Ձեզ ավելի քիչ տեսնում:

-Որովհետև կինոն խանգարեց: Քանի որ այն ինձ անմիջապես ճանաչում բերեց, ոգևորվեցի և ավելի շատ տարվեցի ֆիլմով, քան երաժշտությամբ:

-Իսկ ինչպե՞ս սկսվեց Ձեր ճանապարհը կինոասպարեզում:

-Ճանաչում ձեռք բերեցի 1982 թվականին. աշխատում էի օպերայի թատրոնում: Կինոբեմադրիչ Ներսես Հովհաննիսյանն ինձ հրավիրեց «Երջանկության մեխանիկա» ֆիլմում նկարահանվելու: Այստեղից էլ ամեն ինչ սկսվեց:

-Հետաքրքիր է, հետևո՞ւմ եք հայաստանյան կինոշուկային, ինչպե՞ս եք գնահատում:

-Հետևում եմ, իհարկե, բայց, ցավոք սրտի, առաջխաղացում չեմ նկատում:

-Այդտեղ՝ Ձեզ մոտ, ամեն ինչ ա՞յլ է, թե՞…

-Ձեր հարցին մի այսպիսի պատմությամբ պատասխանեմ. մի անգամ Երևանում, դուրս գալով «Անի» ռեստորանից, տաքսի կանգնեցրեցի: Վարորդը հարցրեց. «Ուղի՞ղ, թ՞ե ոնց»: «Թե ոնց» վարորդին պատասխանեցի ես… այնպես որ՝ թե» (ծիծաղում է):

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին