|
ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնությունն անընդունելի է համարում Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի փոփոխության ցանկացած միակողմանի քայլ, որը չի բխում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից. «Կոչ ենք անում կողմերին վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Հուսով ենք, որ Բաքուն և Երևանը քաղաքական կամք կդրսևորեն և մոտ ապագայում կկարողանան հաղթահարել այդ բացասական միտումը։ Ռուսական կողմը պատրաստ է անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Ադրբեջանին և Հայաստանին՝ ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ տեղում՝ խաղաղապահների հրամանատարության մասնակցությամբ... Մենք նաև զգուշացնում ենք արևմտյան խաղացողներին՝ զերծ մնալ իրավիճակը սրելու փորձերից»,- մասնավորապես նշված է տեքստում: Նախօրեին հայտնել էինք, որ ադրբեջանական ուժերը անցակետ են տեղադրել Հայաստան-Արցախ սահմանին գտնվող Հակարի կամրջի վրա։ |
ՌԴ ԱԳՆ-ը՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղակայման մասին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


