▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ԱԳՆ. Երևանն ու Բաքուն հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են խորհրդակցությունների համար իրենց ներկայացուցիչներին Մոսկվա ուղարկելու պատրաստակամությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում անցկացվող խորհրդակցություններին: Ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում», - ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել հումանիտար նկատառումներով դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները: ՌԴ Արտգործնախարարի միջնորդությամբ այս թեմայով խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարները:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին