▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ԱԳՆ-ն և ՊՆ-ն աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ իրավիճակի հետագա լարումը կանխելու համար. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ-ն եւ ՊՆ-ն աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով կանխել իրավիճակի հետագա լարումը եւ հասնել վիճակի նորմալացման: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Մեկնաբանելով հարցը, թե որքանով է հավանական, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը այս լարվածության ֆոնին հանդիպումներ կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, Զախարովան նշել է, որ եթե նման հանդիպումներ կազմակերպվեն, իրենց այդ մասին ժամանակին կտեղեկացնեն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին