ՌԴ բուհերից մեկում ադրբեջանցիները շրջել են իրենց դրոշներով և բղավել` «ալլահու աքբար»
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում ադրբեջանցի ուսանողները շրջում են ադրբեջանական դրոշներով և բղավում` «ապրիր Ադրբեջան»։
Սկզբում տեղեկություն էր տարածվել, որ դա Մոսկվայի Դաշնային իրավաբանական ակադեմիայում է, սակայն տեսահոլովակը նկարահանվել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանում։
Համալսարանի ղեկավարությունը որոշել է այդ ուսանողներին հեռացել ուսումնական հաստատությունից։ նշում են որոշ աղբյուրներ:
Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանում ադրբեջանական դրոշներով ուսանողները բղավել են նաև «ալահու աքբար» և այլ վանկարկումներ:
Նման բացականչություններով ծայրահեղականների ամբոխը շրջել է ուսումնական հաստատությունով մեկ:
Պաշտոնական մեկնաբանություններ դեռ չկան։ Տեսանյութերը տարածվել են թելեգրամյան ալիքներում, այն կարող եք դիտել նաև Asekose.am-ի ՏԱ-ում: