▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ՝ Քոչարյանի հետ հանդիպման համար. հորդորել են չխառնվել ՀՀ ներքին գործերին

«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ»։

 

 

 

 

 

 

 

Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ նախարարն իրեն տեղեկացրել է, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։

Ռուբինյանի տեղեկացմամբ, փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին