▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ նախագահը քննարկում է Արցախի ջեռուցման ու այլ հարցեր. դուք դեռ ձեզ հպարտ ու ինքնիշխան ե՞ք համարում

ՀՀ Ազգային Ժողովի նախկին  փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել.

«Հարգե՜լի ինքնիշխաններ, եթե ձեզ թվում է ես չգիտեմ ինչ կամ ինչպես եմ գրել՝ հիասթափեցնեմ։ Երբ ասում եմ՝ ո՞րտեղ է ՌԴ դրոշը, ելնում եմ արարողակարգի արած սխալից, որ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ դրոշը տարել են ու դրել են հպարտ հող հանձնողի ետեւում։ Եթե այդքանը արել էին , ապա որպես սխալ շարունակեիք ու Լավրովի հետեւում դնեիք իրենցը։ Դրոշը պետք է լիներ մեջտեղում։ Տարրական հարգանք է։ Նախկին նկարները դե հիմա էլի նայեք։

Հիմա առարկայական։ Ինքնիշխան հպարտնե՜ր երեկվանից հետո, երբ ՌԴ նախագահը քննարկում է Արցախի ջեռուցման ու այլ ենթակառուցվածքների հարցեր, դուք դեռ ձեզ հպարտ ու ինքնիշխան ե՞ք համարում։ Հա՞:
Դե հիմա այս փաստից հետո կրկին դիտարկեք Զախարովայի գրառումը ու արարողակարգի սխալը։ Հասկացա՞ք։ Դե ապրեք։ Հուսամ հասկացանք իրար։
Ոնց որ քիչ առաջ ընկերներից մեկն ասեց՝ ավելի կարեւոր հարցեր կան։ Իհարկե։ Դավաճանի հեռացում»։

Կարդացեք նաև՝ Ի՞նչ են խոսել Սերգեյ Լավրովն ու Նիկոլ Փաշինյանն առանձնազրույցում

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին