▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը Ռուսաստանի իշխանություններից պարզաբանում է պահանջել

azatutyun.am-ը գրում է. Հայաստանի արտաքին գերատեսչությունն առայժմ խուսափում է հանդես գալ Ռուսաստանից հայ քաղաքագետի արտաքսման միջադեպի մեկնաբանությամբ:

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը Ռուսաստանի իշխանություններից պարզաբանում է պահանջել Հայաստանի քաղաքացի, վերլուծաբան, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանին երկրից արտաքսելու դեպքի կապակցությամբ:

Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ՌԴ իշխանությունները քաղաքական դրդապատճառներով են արտաքսել հայ քաղաքագետին:

«Կարծում եմ, որ այդ արգելքի հետ կապված պաշտոնական հայտարարություն պետք է լինի, հետո նոր կորոշվի՝ ինչ է իրականում տեղի ունեցել: Պաշտոնական հայտարարություն՝ ի պատասխան ՌԴ-ում Հայաստանի դեսպանի կողմից պահանջված պարզաբանման: Կարծում եմ, որ կլինի, այնուհետև մենք կցանկանանք, ըստ պաշտոնական տվյալների, կատարել հայտարարություններ»,- ասաց Մելիքյանը:

Օգոստոսի 30-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդակայանում Գրիգորյանին ռուս սահմանապահները թույլ չէին տվել դուրս գալ օդակայանի տարածքից: Ինչպես նամակում նշել է քաղաքագետը, իր ձեռքից վերցրել են անձնագիրն ու զրկել ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Ապա՝ ետ են ուղարկել՝ տեղեկացնելով, որ վերջինիս մուտքը Ռուսաստան արգելած է մինչև 2030 թվականը: Ստեփան Գրիգորյանի համոզմամբ, իրեն արտաքսել են քաղաքական դրդապատաճառներով:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ ղեկավարած՝ «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնն» ակտիվորեն համագործակացում է եվրոպական հասարակական կազմակերպությունների հետ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի իշխանությունների որոշումը քաղաքական դրդապատճառներ ուներ: Հայտնի է, որ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանում նույնպես ճնշել քաղաքացիական հասարակության անկախ ինստիտուտների գործունեությունը»,- իր նամակում նշել է Գրիգորյանը:

Մինչդեռ, իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Ռուսաստանի իշխանությունների որոշման մեջ քաղաքական դրդապատճառներ չի տեսնում՝ «Չեմ կարծում, որ քաղաքական դրդապատճառներ կարելի է փնտրել այդ որոշման մեջ, ես կարծում եմ, որ պետք է սպասել պաշտոնական հայտարարություններին»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին