▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում Հայաստանից ներկրված ելակի մեջ վտանգավոր պեստիցիդ է հայտնաբերվել. #Mash

Ռուսաստանցի մասնագետները Հայաստանից ներկրված ելակի մեջ տեբուկոնազոլ կոչվող վտանգավոր պեստիցիդ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ հատապտուղները պետք է վաճառվեին Մոսկվայում, ինչպես նաև Մոսկվայի և Տուլայի մարզերում: Ելակի մեջ տրիֆլոքսիստրոբինի և տեբուկոնազոլի առկայության ստուգումը կատարվել է օգոստոսի 21-ին: Հետազոտության արդյունքում վտանգավոր պեստիցիդներ են հայտնաբերվել 4 տոննա խմբաքանակում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին