▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում տրանս-օվկիանոսային տանկերը վերանվանվել է Առնո Բաբաջանյանի անունով

Այսօր՝ օգոստոսի 9-ին, հայ և սովետական ​​կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի նախօրեին, Վլադիվոստոկի նավահանգստում տեղի ունեցավ անդր-օվկիանոսային տանկերը նշանավոր կոմպոզիտորի անունով վերանվանելու հանդիսավոր արարողությունը:

Ելույթ ունենալով հադիսավոր արարողության ընթացքում ՌԴ-ու ՀՀ դեսպան Վարդան Տողինյանը շնորհակալություն հայտնեց անվանի կոմպոզիտորի հիշատակին նվիրված նաախաձեռնության հեղինակներից:

Դեսպանը նշեց, որ նույնիսկ մեր օրերում Առնո Բաբաջանյանը մնում է հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ, իսկ նրա թողած երաժշտական ժառանգությունը համարվում է Հայաստաի, Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության երկրների մշակութային արժեքը:

Բացման արարողությանը ներկա էին Պրիմորսկի երկրամասի փոխվարչապետ Ելենա Բրոննիկովան, Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանցը, Կամչատկայի երկրամասում Ռուսաստանի հայերի միության տարածքային ղեկավար Արթուր Խաչատրյանը և այլոք:

Միջոցառումը շարունակվեց համերգային ծրագրով, որում Նևելսկոյի անվան ծովային համալսարանի նվագախումբը (դիրիժոր՝ Անատոլի Յակիմենկո) կատարեց Առնո Բաբաջանյանի հայտնի գործերը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին