▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռեկետ» Դատական դեպարտամենտում. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է, որ «ՉԻ» խմբագրություն էին ահազանգել Դատական դեպարտամենտի մի խումբ աշխատակիցներ, ովքեր դժգոհում էին, որ ապրիլի աշխատավարձերը ստացել են ուշացումով, ինչպես նաեւ աշխատակիցներից պարտադիր պահումներ են կատարվել 10-հազարական դրամ եւ առանց որեւէ հիմնավորման։

«Երբ աշխատակիցները այս խնդրի կապակցությամբ հայտնել են իրենց դժգոհությունը, նրանց հանգստացրել են՝ ասելով, որ հաջորդ ամիս աշխատավարձերը կստանան առանց պահումների։ Ավելին՝ աշխատակիցներին վերադարձվելու են նաեւ նախորդ ամիսների համար պահված գումարները, ասել են պատասխանատուները։ Անդրադառնալով աշխատավարձերից պահված գումարներին, նշենք, որ ամբողջ դատական դեպարտամենտում 700-ից ավելի աշխատակից կա, եւ եթե ամբողջ հանրապետությունում են թույլ տվել կիրառել նման ռեկետ, ամենապարզ թվաբանական հաշվարկների դեպքում, պահված գումարը կազմում է 7 միլիոն դրամից ավելի։ Երկրորդ խնդիրն այստեղ այն է, որ աշխատակիցները չեն իրազեկվել գումարի պահման մասին, ասել է թե՝ արդարադատության միտված այս համակարգում եւս ոտնահարվել է աշխատակիցների իրազեկված լինելու իրավունքը։ Ավելին՝ աշխատակիցներից շատերը տեղյակ չեն, թե իրենց աշխատավարձից որքան պահումներ են կատարվել։  «ՉԻ» հետ զրույցում դժգոհողները նշեցին, որ երբ փորձել են պարզաբանումներ ստանալ ապօրինի պահված գումարների մասին, ստացել են ընդամենը լղոզված պատասխաններ։ Իդեպ, եթե մայրաքաղաքի դատարաններում ասել են, որ աշխատակիցները հետ կստանան պահված գումարները, ապա որոշ մարզերի դատարաններում հայտարարել են, որ գումարները հետ չեն տրվի»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին