▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեստորանը վաճառվել է Աղվան Հովսեփյանի հետ խնդիրների պատճառով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է, որ «Աշտարակի ձոր» ռեստորանային համալիրի սեփականատեր Կարեն Գեւորգյանը եւ նրա ռեստորանի 50 տոկոսի փայատեր Աղվան Հովսեփյանն ամիսներ առաջ լուրջ հակասություններ ունեին:

«Հովսեփյանն իր խնամու՝ Գարեգին Նուշիկյանի անվամբ էր ձեւակերպել փայաբաժինը եւ, բանավոր պայմանավորվածությամբ, պետք է մոտ 1,5 միլիոն դոլարի ներդրում կատարեր, սակայն հիմնականում չէր արել, ինչի պատճառով Ձորի Կարիկի ֆինանսական վիճակը վատացել էր: Մոտ 1 շաբաթ առաջ ռեստորանը վաճառվել է ծնունդով աշտարակցի, Ռուսաստանում բիզնես ունեցող մի երիտասարդի՝ Լեւոն անունով: Նոր սեփականատերը նորոգում է սկսել եւ պատրաստվում է մայիսի 1-ին բացում անել»,-գրում է թերթը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին