▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիչարդ Մադլենյանը, Լուիզա Ղամբարյանը, Հռիփսիմե Հակոբյանը Լիկա Սալմանյանի ծննդյան տարեդարձին

Esem.am-ը գրել է, որ երեկ երևանյան ակումբներից մեկում Լիկա Սալմանյանը նշել է 18 ամյակը: Լիկան շնորհավորանքներ ու անակնկալներ ստացել է 00:01-ից. «Ընկերներս ինձ համար անակնկալ էին պատրաստել, մեր տան դիմաց հրավառություն էին կազմակերպել, տորթերով, շամպայնով շնորհավորեցին ինձ: Ես, իսկապես, չէի սպասում»: Լիկան խնդրել էր տարեդարձի օրը բացակայել նկարահանումներից, որպեսզի կարողանար լավ պատրաստվել և հավուր պատշաճի ներկայանալ իր երեկույթին: Հավաքույթին ներկա էին Ռիչարդ Մադլենյանը, Մարտին Մկրտչյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լուիզա Ղամբարյանը, Տաթև Սարգսյանը, Անուշկա Մարգարյանը, Սպարտակ Պատվականյանը, Մարիամ Մելիքյանը, Անդրանիկ Հարությունյանը և այլք: Դերասանուհին նշել է, որ դեռ չի հասցրել նայել բոլոր նվերները, իսկ սիրելիի պատրաստած անակնկալը գաղտնի է պահում:

Առավել մանրամասն` այստեղ

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին