▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիժիկս, լրացավ ծառայությանդ 2 տարին, բայց դու շուտ զորացրվեցիր, բալես. Արցախում զոհված Հայկի մոր հուզիչ գրառումը

Արցախում զոհված հերոս Հայկ Հովհաննիսյանի մայրը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «31.012019 - 31.01.2021

ՀԱՅԿՍ (Ռիժիկս) այսօր լրացավ ծառայությանդ երկու տարին բալես։

Միշտ դեմ եմ եղել, որ տղաներիս բանակից վերադարձի քեֆը ռեստորանում նշենք (Գևիս վերադարձն էլ ենք տանը նշել) մտածում եմ, որ մեր տան պատերը ուրախությունից պիտի դղրդան, որ էդ տան տղան տուն է վերադարձել ( ու էդ համարում էի հիմա արդեն համոզված, երկրորդ ծնունդ )։

Հա'յկս, Գևդ ասում էր .

- Դուք գործ չունեք Հայկիս ես եմ դիմավորելու իմ ձևով։

Տուն վերադարձիդ զինվորական հագուստը պատրաստ պահել էր բալես։

Լուիզն իր հրթին էր անակնկալներ պատրաստել բալես։

Բայց Դու շուտ զորացրվեցիր բալես շաաատ լավ ծառայելու կապակցությամբ Հայկս..... հոկտեմբերի 1 ին իմ լույս տղա, իմ բարի հրշտակ։

Հոկտեմբերի 4-ին Գևդ քեզ դիմավորեց տուն գալիք ճանապրհդ ծածկելով կարմիր ուղեգորգով եզրագծելով դափնե տերևներով (հաղթանակածերն են արժանանում դափնե պսակների բալես )։

Ե'ս, ե'ս, որ պիտի թևերս բարձացնեի ու մեր ավանդական զուռնա դհոլի տակ պարելով դիմավորեի քեզ ԲԱԼԵՍ, ծափերով եմ դիմավորել ու ճանապարհել քեզ ՀԱՅԿՍ։

Ու էդ բյուր ծափերից ոչ թե տան պատերը, այլ երկինքը դղրդաց ՀԱՅԿՍ ու Քո առաջ բացեց հավերժի տան դռները իմ անգին տղա։

Էս օրը էն չարաբաստիկ օրն է, որ հույսս մեռնում է վերջնականապես լուսավորս։

Ես գիտեմ Դո'ւ կաս ներկայությունդ ամենուր է, իմ ու քո հանդիպումները, կենդանի շունչդ անասելի իրական է (այսպիսի շփմանը կամաց կամաց ադապտացվում եմ)։

Էս էն կարոտն է, որ շոշափելիքով չես կարողանում զգալ ու էդ սպանում է......... ապրում եմ մեռած, բայց ապրում եմ ՀԱՅԿՍ

Ձյունը կհալվի,

Գարունը կգա,

Ծիտիկները կծլվլան,

Ծառերը կբողբոջեն,

Բայց սրտիս էն կեսը, որ քոնն է Բալես

Էդ կեսում հավերժ ձմեռ է ՀԱՅԿՍ

Մինչ հանդիպում հավերժում ՀԱՅԿՍ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին