▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանը կհոգա Երևանում ծնված հնգյակի սննդի ապահովման հարցերը մինչև 1 տարեկանը լրանալը

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը հինգ երեխա ունեցած մեծամորցի Կարապետյան ընտանիքի երեխաների մինչև 1 տարեկանը լրանալն ամբողջությամբ կհոգա նրանց սննդի ապահովման հարցերը: Այս մասին տեղեկացնում է Առաջին տիկնոջ գրասենյակը։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Էրեբունի բժշկական կենտրոնում առավոտյան ժամը 04։00-ին ծնվել է հնգյակ` 4 աղջիկ, 1 տղա։ Երեխաների ընտանիքը բնակվում է վարձակալված բնակարանում: Մայր Աթոռ Սբ Էջմիածինը մայիսի 5-ին հայտարարեց, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կտրամադրի 4-սենյականոց բնակարան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին