▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանը նոր երգ է գրել.«Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ով նաեւ 2009-ին ստեղծված «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է, այս անգամ էլ աուտիզմով հիվանդ երեխաների համար է երգ գրել։ Երգի բառերի հեղինակը հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանն է։
Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ սա արդեն իրենց երկրորդ համագործակցությունն է. «Երբ երաժշտությունը գրեց տիկին Ռիտան, ուղարկեց ինձ, եւ միասին խոսելուց ու աուտիկ երեխաների մասին տեղեկություն իմանալուց հետո ես գրեցի բառերը։ Ողնաշարային էր, որ այդ երեխաներին ասում են Աստծո հրեշտակներ, եւ այդ Աստծո հրեշտակների, իրենց փակ աշխարհում ապրող երեխաների մասին գրվեց երգ։ Մենք արդեն միասին ամփոփել ենք տեքստը, երաժշտության հետ համադրել ենք եւ շատ գեղեցիկ, պիտանի… դա անգամ երգ էլ չէ, երեւույթ է, գործողություն՝ եւս մեկ անգամ մարդկանց ուշադրությունը սեւեռելու երեխաների խնդիրների վրա»։ Երգը հենց այդպես էլ կոչվում է՝ «Աստծո հրեշտակները»։
Խոսքերի հեղինակից հետաքրքրվեցինք նաեւ, թե ՀՀ առաջին տիկինը որքանո՞վ է խստապահանջ եղել համատեղ աշխատանքի ընթացքում. «Դե, դա ընդհանրապես ստեղծագործական պրոցես է, երբ երաժշտի հետ գրվում են խոսքերը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին