▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիտա Սարգսյանին իր նվիրած երգը Մհեր Արմենիան հիմա էլ Աննա Հակոբյանին եւ բոլոր առաջին տիկիններին է նվիրում

Առավոտ․am-ը գրում է, որ զրուցել է Հայ Առաքելական եկեղեցին «բարենորոգելու» Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացած վաստակավոր արտիստ Մհեր Արմենիայի հետ: Նա պատմել է, որ առաջիկա ընտրություններին որպես «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ մասնակցելու որոշում չունեն, ՔՊ-ի պարտություն չի ակնկալում եւ անձամբ սատարում է Փաշինյանի խաղաղության օրակարգին:

«Մեր հարցին՝ իսկ մոտ ապագայում հնարավո՞ր է ընտանիքով տեղափոխվի Կիրանց, որտեղ պատն է բաժանում գյուղացիներին ադրբեջանցիներից ու խաղաղ ապրի, երգիչը զարմացավ՝ ինչո՞ւ պետք է Երեւանից Կիրանց տեղափոխվի. «Ես երեւանցի եմ, Երեւանում եմ ապրում, գործերս Երեւանում են, ինչի՞ գնամ, հասնեմ Կիրանց»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երգիչն ինչի՞ դիմաց փոխեց իր դիրքորոշումը հարցին, նա պատասխանեց՝ հիմար է այն մարդը, որ չի փոխում իր կարծիքը. «5 տարի քննադատել եմ իշխանությանը, եկել է մի պահ, որ վերանայել եմ իմ կարծիքը: Եթե ժողովուրդն է ընտրում այս իշխանությանը, դա չես կարող հերքել: Ինձ համար որոշում եմ կայացրել, որ իշխանությանը ընտրի ժողովուրդը, չեմ գնալու իշխանության եւ պետության դեմ: Ինչքան էլ պահանջես հրաժարական, մեկ է, այդքան պահանջեցի, ոչ մի հրաժարական չեղավ, վարչապետը շարունակում է աշխատել»:

Մենք նրանից նաեւ հետաքրքվեցինք՝ առաջիկայում մի սիրուն երգ պատրաստվո՞ւմ է ձոնել Աննա Հակոբյանին՝ հաշվի առնելով, որ ՀՀ 3-րդ նախագահի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին նվիրել է, ի պատասխան ասաց. «Ռիտա Սարգսյանին շատ սիրում եմ, մինչեւ օրս հիշում եմ նրա բարեգործությունները…այն երգը, որ կա, որը նվիրեցի տիկին Ռիտային, ես դա նվիրում եմ ե՛ւ նախկինում, ե՛ւ ներկայում բոլոր առաջին տիկիններին»:

Մհեր Արմենիան առաջիկա ընտրություններին ակնկալում է՝ հեռանա ընդդիմությունը, իսկ ՔՊ պարտություն չի ակնկալում»,-գրում է սկզբնաղբյուրը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին