▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռմբակոծությունից հետո հնարավոր չէր տանը մնալ, քանի որ վնասվել էին նաև մեր տան դռներն ու լուսամուտները. Լեւոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  որդին` Լեւոն Քոչարյանն անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ինչու Ստեփանակերտում չի ռմբակոծվել Ռոբերտ Քոչարյանի տունը: Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում հռետորական հարց հնչեցրեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի Ստեփանակերտի տան վրա ռումբ չի ընկել:

90ականներին, երբ հայրս Արցախում շարժման առաջնորդն էր, թե՛ իր աշխատավայրը, թե՛ մեր տան շրջակայքը ռմբակոծվում և հռթիրակոծվում էր անդադար, որի հետևանքով 1992-ին ծանր վիրավորվեց նաև մայրս:

Երկիրը ծնկի բերած, եկրին տասնյակ միլիարդ դոլարների վնաս հասցրած և ի վերջո մեր հազարավոր տղաների մահվան պատճառ դարձած այս սրիկաները շարունակում են ցինիկաբար լայն ժպիտով հարցազրույցներ տալ, անամոթաբար ստել, մեղադրել բոլորին ամեն ինչում, միայն, թե չկորցնեն իրենց աթոռներն ու պարգևավճարները:

P.S.Այս նկարն արվել է մեր Ստեփանակերտի բնակարանի պատշգամբից հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա գտնվող մեր հարևանների տների վրա: (Երևի наводка-ն մի քիչ սխալ են տվել ձեզ հայտնի մարդիկ): Այդ օրերին ինչպես գիտեք հայրս Ստեփանակերտում էր և մեր տանն էր գիշերում: Ռմբակոծությունից հետո հնարավոր չէր տանը մնալ, քանի որ վնասվել էին նաև մեր տան դռներն ու լուսամուտները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին