▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայկ Հարությունյանի ընտանիքին

Այսօր Ռոբերտ Քոչարյանի անունից ցավակցական հեռագիր է հղվել ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Արտեմի Հարությունյանի ընտանիքին։

Իր անկեղծ վշտակցությունը հայտնելով Հայաստանի իրավապահ համակարգի նշանավոր գործչի ողբերգական վախճանի կապակցությամբ՝ Քոչարյանը համբերություն է մաղթել Հարությունյանների ընտանիքին՝ վերապրելու հարազատի ծանր կորստի վիշտը։

Հիշեցնենքոր 2019թսեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ինՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասինոր Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննությունորի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքերվերցվել փորձանմուշներդիակի կողքին հայտնաբերվել են «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճհարցաքննվել են վկաներ:

Կարդացեք նաև՝ Հարությունյանի մահվան վարկածները

Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղելհայտնի են նրա վերջին խոսքերը

ՔԿն հերքում էոր Հայկ Հարությունյանը մահվանից առաջ ասել է՝ Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին