▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սյունիքի մարզում այրվում է մոտ 115 հա բուսածածկույթ

Այրվում է երկրագնդի ամենախիտ ու ընդարձակ անտառներից մեկը՝ Ամազոնը. Գագիկ Սուրենյան

Կարևոր որոշում կայացրեցինք. Նիկոլ Փաշինյան

Շիրակավան համայնքի երեխեքի ուրախությանը չափ չկա. Զոհրապ Եգանյան

Սուրիկ Խաչատրյանի կրտսեր որդին ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար

Գեղարքունիքում արձանագրվել է սիբիրյան խոցի հաստատված 8 դեպք

«Մասիվցի Անդիկի» սպանության հեղինակը ՌԴ Գրոզնի շրջանից է. ՀՀ էր եկել սպանությունից 8 օր առաջ.. . .

Սա աննախադեպ որոշում է. Դանիել Իոաննիսյան

Զինծառայողներին արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր կտրամադրվեն

Այսօր հայկական ֆուտբոլը մոտենալու է նոր ռեկորդի․ Զոհրապ Եգանյան

Պետք է երաշխավորվի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը ․Նիկոլ Փաշինյան

Ոստիկանության մի քանի բաժնի պետեր ազատվել են պաշտոններից

Չենք կարող երեխային ասել՝ սպասի տեսնենք՝ մանկապարտեզ կառուցու՞մ ենք, թե չէ․․․Նիկոլ Փաշինյան

Հիվանդության մասին չէինք ցանկանում խոսել. սկանդալային մոդել Անիտա Հարությունյանին ծանր վիճակով. . .

Հավատացեք՝ ընտրողներին դուր գալու և պուպուշ երևալու ձևերը շատերից լավ գիտեմ․ Բաբկեն Թունյան

ԱԱԾ-ն հայտնաբերել է ահաբեկչության կատարման համար հետախուզման մեջ գտնվող Հնդկաստանի 2 քաղաքացու

Մովսես գյուղում այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ

Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իրենով անել

Ծիծեռնակաբերդի հրդեհն, ամենայն հավանականությամբ, բռնկվել է հրավառությունից․Քաղաքապետի մամուլի քարտուղար

«Իմ քայլը» տրոհման շեմի՞ն է. հանքը չշահագործելու կողմնակիցները 30-ից ավելի են, նրանք կարող են առանձնանալ

Արժանապատվությունը գտնելուց առաջ դուք այն նախ պետք է ունենաք․ Սոնա Աղեկյանը՝ Հայկ Մարությանին

Ծիծեռնակաբերդի հարակից անտառում խոշոր հրդեհ է բռնկվել․ ըստ վարկածի՝ պատճառը հրավառությունն է եղել

Ոստիկանները բացահայտել են «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը

Առավել զավեշտալին՝ հակիրճ. համացանցը ծաղրում է Սեյրան Սարոյանի ասուլիսը

Վանեցյանը երեք ֆուտբոլիստների վերաբերյալ որոշում է կայացրել

«Վարչապետը երբևէ կոռուպցիոներ չի եղել ու չի էլ կարող լինել». Կարպիս Փաշոյան

ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. Արայիկ Հարությունյան

Մինչև 18 տարեկանների հիվանդանոցային ծառայությունների մատուցման կարգը. Արսեն Թորոսյանը. . .

Երևանում ոստիկանության բաժիններ են բերվել միտումնավոր խախտումներ կատարող վարորդները

«Մենք Ձեզ համարում ենք Հայաստանի ժողովրդավարության բարեկամը». Նիկոլ Փաշինյանը՝ Պյոտր Սվիտալսկուն

Դավիթ Սանասարյանի գործով քիչ առաջ նախաքննության ավարտ է հայտարարվել. մեղադրանքի ծավալում. . .

Արտերկրում ելույթ ունեցող 13 ֆուտբոլիստ հրավիրվել է ազգային հավաքական

Մեր քաղաքացիները հնարամիտ են և դուխով. Նիկոլ Փաշինյանին զվարճալի զեկույց են ներկայացրել

Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն. Տիգրան Ավինյան

Պատրաստվում էի փակել խորհրդակցությունը, երբ…Նիկոլ Փաշինյանը ՝ «Ամուլսարի» հարցով որոշման մասին

Մեքենայում թմրանյութ օգտագործելիս ոստիկանները բռնել են

Սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել

Սևանում 72-ամյա ամուսինը պատահաբար կրակել է կնոջը

Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է Շիրակի մարզում

RyanAir-ը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա. հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ

Ազդակիր համայնքների բնակիչները կկարողանան և աշխատել, և վերահսկել հանքի աշխատանքները

«Երևանի Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի» պատասխանատուները. . .

ՀՀ գրեթե ողջ տարածքում ձևավորվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, որն առաջիկա օրերին չի. . .

Խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով. մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան

Սիրելիներս, խորը շունչ քաշեք ու հանգստացեք. Մարիամ Փաշինյան

ԱԱԾ-ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել

Գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի ծրագրի անվճար բուժօգնության շնորհիվ փրկվել է 151 կյանք

Մեքենան ընկել է Գառնու ձորն ու հրդեհվել.մեքենայում հայտնաբերվել է զբոսաշրջիկ կնոջ մոխրացած դին

Վտանգները գերագնահատված են, աղմուկը՝ չափազանցված. գիտնականները կողմ են, որ Ամուլսարի հանքը շահագործվի

Ու՞մ հետ է հանդիպել Տիգրան Ավինյանը Շորժայում

Ռոբերտ Քոչարյանը հավաստիացնում է շրջապատին՝ երկու ամսում ազատության մեջ կլինի

 

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը շարունակում է իր շրջապատին հավաստիացնել, որ առաջիկա երկու ամսում ինքը լինելու է ազատության մեջ, և դա պայմանավորում է ոչ թե դատարանի կողմից իրեն արդարացնելու կամ իրեն ներկայացված մեղադրանքը չհաստատվելու հետ, այլ քաղաքական իրավիճակի փոփոխությամբ: Ընդ որում՝ Քոչարյանը քաղաքական իրավիճակի փոփոխությունը պայմանավորում է արտաքին աջակցության գործոնով»:

 

 

 

 

 

 

 

 

 

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը հանձնարարել է ամառվա արձակուրդների ընթացքում ոչ թե պարապ «զվռնել, այլ ազատ ժամանակն օգտագործել ու ինքնակրթմամբ զբաղվել, ավելի կոնկրետ՝ աշխատել իրենց վրա՝ պարբերաբար օրենքներ կարդալով եւ օրենսդրական նախաձեռնությունների վրա աշխատելով: Բնականաբար, Փաշինյանը ներկայացրել է իրենց ընդհանուր թեզերը, թե ինչ «գծի» մեջ պետք է գործունեություն ծավալել ու չանցնել նախատեսված սահմանները: Տեղեկությունների համաձայն, նա իր դժգոհությունն է հայտնել ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովներից, որոնք ղեկավարում են իշխանության ուժի ներկայացուցիչները: Մեր աղբյուրների պնդմամբ, նա մոտավորապես հասկացրել է, որ «մարդու խայտառակ եք անում, նայեք մյուս հանձնաժողովներն ինչ բովանդակային ու լուրջ նիստեր են անում, դրսից փորձագետներ հրավիրում»: «Օրինակելի հանձնաժողովների առումով» խոսքն, ի դեպ, միայն ընդդիմադիրների ղեկավարածներին չի վերաբերում: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը գոհ է նաեւ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, պետական-իրավական հարցերի եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներից: Փոխարենը, նույն աղբյուրների փոխանցմամբ, չափազանց դժգոհ է եղել արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրացիայի ու պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների աշխատանքից»:

«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթի խորհրդարանական աղբյուրների, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին շուտով կհեռացնեն ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից: Որպես հեռացման պատճառ մեր աղբյուրները նշում են մի քանիսը. նախ՝ նրա հարաբերությունները շատ լարված են հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ, երկրորդ՝ կարեւոր պատճառ են հանդիսացել ռուսական կողմի ճնշումները՝ կապված Իգիթյանի հայտնի քվեարկության, իսկ ավելի ստույգ՝ չքվեարկության հետ, որի պարզաբանման համար այդպես էլ որեւէ «հեքիաթ» չհորինվեց, թե ինչու էր նա բացակայել քվեարկությունից: Եվ երրորդ՝ նշվում է, որ Իգիթյանի աշխատանքից իշխանությունները գոհ չեն, ավելին՝ նրա աշխատանքը սպասվածից ավելի թույլ է եղել եւ չի համապատասխանել ԵԽԽՎ-ում պատվիրակի պահանջներին: Դեռեւս հնարավոր չեղավ ճշտել, թե ով կփոխարինի նրան. շրջանառվում են մի քանի անուններ: Այս մասին, ըստ տեղեկությունների, իմացել է Իգիթյանը, եւ հենց այդ պատճառով է, որ մամուլում պարբերաբար տարբեր հարցազրույցներով փորձում է շտկել իրավիճակը, սակայն խորհրդարանական մեր աղբյուրները պնդում են, որ արդեն իսկ առկա է քաղաքական հստակ որոշում»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ՍԴ-ի դեմ անզիջում պայքարը պայմանավորված է նախագահի անձով։ Նա ասում էր, որ ՍԴ նախագահը չի կարող մինչեւ 2035 թ․ պաշտոնավարել, գործող օրենքը նախատեսում է 6 տարին մեկ ՍԴ նախագահի ընտրություն, նաեւ՝ որ Հրայր Թովմասյաննու ՍԴ անդամները չեն արտահայտում ժողովրդի կամքը։ Այս պնդումները 2 օր է՝ բուռն քննարկումների տեղիք են տվել։ Իշխանական մեր աղբյուրը հեգնեց, որ, ի տարբերություն հեղափոխական բազում պաշտոնյաների, Թովմասյանը հեղափոխությունից անմիջապես հետո արագ հասկացավ, որ «իրավիճակ է փոխվել»՝ հրաժարվեց իրեն ուղեկցող ավտոմեքենայից եւ 2 թիկնապահներից, ինչպես նաեւ կառավարական ամառանոց տեղափոխվելու իր իրավունքից, ինչը պետբյուջեի բեռը մի քանի միլիոնով թեթեւացրեց»:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի հւսնգուցալուծման մասով: Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մինչեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգին վերաբերող հայտարարություն տարածելը իշխանությունները մտադրություն են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել այնպես, ինչպես Բարձրագույն դատական խորհրդի պարագայում, եւ հաշվարկն այն էր, որ Սահմանադրական դատարանի անդամները ԲԴԽ անդամների պես հերթով հրաժարական կտան, կգնան: Սակայն, ինչպես ասում են, իշխանությունների ծրագիրը չհաջողվեց, եւ ՍԴ անդամներն ամենեւին էլ հրաժարական տալու մտադրություն չունեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քանի որ իշխանությունների՝ ՍԴ անդամների հրաժարականի ծրագիրը չստացվեց, վերջիններս որոշել են այլ ձեւով հարցը լուծել եւ նախաձեռնել նաեւ սահմանադրական փոփոխություններ: Եվ նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարավոր է նաեւ սահմանադրական փոփոխությունների իրականացումը»: Ընդ որում, նա ակնարկել էր, թե դա պետք է արվի ժողովրդի պահանջով: Եվ ահա, Սահմանադրությունն էլ դա թույլ է տալիս անել, ու անհրաժեշտ է 150 հազար քաղաքացու նախաձեռնություն: Բայց իրավապահ ոլորտում կարծիք կա, որ իրականում հնարավոր փոփոխություններն արվելու են ոչ թե ճգնաժամը հանգուցալուծելու, այլ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար»:

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին արդեն տեղեկացրել են, որ նա օգոստոսի 1-ից ազատված է աշխատանքից: Ըստ ծանուցման` Խուրշուդյանն աշխատանքից ազատվում է` իր աշխատանքին անհամապատասխանության հիմքով: Ըստ մեր տեղեկությունների` Թորոսյանը Խուրշուդյանի հարցը բարձրացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, որից հետո վարչապետը փաստեր է պահանջել առողջապահության նախարարից: Վերջինիս ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, ներկայացրել է, որից հետո էլ նման որոշում է կայացվել: Հիշեցնենք, որ սա նույն Խուրշուդյանն էր, որին հենց Արսեն Թորոսյանն էր երաշխավորել, որ նշանակվի եւ նույնիսկ պաշտոնական արձանագրություններում կա, թե ինչպես է առաջադրել եւ կողմ քվեարկել Խուրշուդյանին: Բայց երբ 2019թ. հունվարից Առողջապահական տեսչությունը առանձնացավ նախարարության կազմից, Թորոսյանը սկսեց Խուրշուդյանից ազատվելու օպերացիան ու, պարզվում է, հաջողեց: Նշենք, որ այս օրերին փորձում ենք կապ հաստատել Խուրշուդյանի հետ, սակայն չի ստացվում»:

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Արցախի տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչող հայտարարություններն ուրվագծում են, որ, ըստ էության, առաջիկայում հնարավոր է նախագահի թեկնածուներից մեկի շուրջ լայն կոնսոլիդացիա տեղի ունենա: Թե ով կլինի տվյալ թեկնածուն, դեռևս հստակեցված չէ, ուղղակի նշենք, որ «Փաստ» թերթի հավաստի տեղեկությունների համաձայն, համեմատաբար մեծ կուսակցությունները և ԱԺ-ում ներկայացված խմբակցություններն այդ հարցի շուրջ կոնսուլտացիաների նոր փուլ են սկսել: Ավելի վաղ մի քանի ուժեր հայտարարել էին, որ հանդես են գալու սեփական թեկնածուով, սակայն ընտրություններից 10 ամիս առաջ այլ հուն մտան: Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա նախագահական ընտրություններին տեղի ունենա լայն համախմբում՝ մեկ թեկնածուի շուրջ: Մեր արցախյան աղբյուրների փոխանցմամբ, թեկնածուի անունը պարզ կլինի միայն աշնան վերջին»:

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ մահափորձի կազմակերպիչ, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շտաբում արշալույսները խաղաղ չեն. շտաբի ղեկավարները խոստում են տվել, որ 30 հազար ստորագրություն կհավաքեն, ինչի համար «կամանդյույուշչին» փող չի խնայել (այս անգամ արտաքին հովանավորներից են գումարներ վերցվել. սոցցանցերում տեսանյութեր են պտտվում)։ Հավաքվել է ընդամենը 16 հազար ստորագրություն։ Ստորագրահավաքը ֆիասկո է գրանցել ոչ միայն մանիպուլյացիաների, այլեւ իրավական ընթացակարգերի առումով, որի վրա յուղ լցրեց հայաստանյան կողմը` ի դեմս ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի: «Իր արկածախնդիր խարակտերի համաձայն` «կամանդույուշչին» օրերս թիմում հայտարարել է` ամեն գնով հասնելու է իր նպատակին, որոշ կեղտեր արյան գնով պետք է սրբել»,- ասաց նրա շտաբին մոտ կանգնած մեր աղբյուրը: Այս միտքը խոր տարակուսանք-կարկամում է առաջացրել թիմակիցների մեջ` մնալ նրա կողքի՞ն, թե՞ ճիշտ ժամանակին կողմնորոշվել` համապատասխան հետեւանքներից խուսափելու համար»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում ՀՅԴ-ն շարունակում է քննարկումները քաղաքական եւ հասարակական ուժերի հետ՝ միասնական օրակարգով մասնակցելու եկող տարվա նախագահական ընտրություններին։ Բայց եթե հանդիպումները հաջողությամբ չավարտվեն, ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ն ընտրություններին կառաջադրի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։ Չնայած ՀՅԴ-ում քննարկվել է նաեւ նախկին գլխավոր դատախազ Արթուր Մոսինյանիթեկնածությունը, որն օրերս ազատվեց պաշտոնից, բայց վերջին քննարկումներում մեծամասնությունն Իշխանյանի կողմն է եղել»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Իրատես» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ իշխանափոխությունից հետո ազգային անվտանգության ծառայությունն սկսել է զբաղվել ամեն ինչով, այն դեպքում, երբ առանձին ստորաբաժանումներ կարող են հրաշալի իրականացնել այդ գործառույթը` ֆեյքերի դեմ պայքարից մինչեւ գազալցակայաններում ՀԴՄ չտրամադրողների, սեւազգեստների որս: Երեկ էլ տեղեկություն տարածվեց, որ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը եւս գնացել է Իջեւան: Պարզվեց, որ նա Տավուշի մարզպետարանում մասնակցելու է խորհրդակցության` Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի եւ համայնքի ղեկավարների, ինչպես նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱԱԾ ղեկավարն այնտեղ հայտարարել է. «Անթույլատրելի է ցանկացած մի իրավիճակ, երբ ոստիկանության եւ առհասարակ իրավապահ մարմինների ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ, եւ չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Երկրորդ` ստեղծված իրավիճակն իրոք մտահոգիչ է եւ 2018 թվականի մայիսից հետո առաջին նման դեպքն է, պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվեն մեր քաղաքացիների շահերը, մյուս կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ այցելության հիմնական նպատակը դա է»:

Իրականում Վանեցյանի այցը նշանակում է, որ այս իրադարձություններում պետք է լինի ազգային անվտանգությանը սպառնացող խնդիր, իսկ եթե այդպես չէ, գործ ունենք ընդամենը հանցագործության հետ, որի համար կա ոստիկանություն: ԱԱԾ ղեկավարի մասնակցությունն այս ամենին փաստում է, որ երկրում չկա վերահսկողություն, եւ միայն ԱԱԾ-ով են հարցերը կարգավորվում: Ի՞նչ է ստացվում, եթե հիմա մեկ այլ մարզում քաղաքացիները փողոց փակեն եւ, ասենք, հայտարարեն, թե անպայման Սեւանից ձուկ պիտի որսան, քանի որ եկամտի այլ աղբյուր չունեն, վերջում էլ բախում լինի ոստիկանների հետ, կրկին Արթուր Վանեցյա՞նն է խորհրդակցություն անցկացնելու տվյալ մարզում: Իսկ գուցե ժողովրդի վարչապետ Նիկոլ Փաշինյա՞նը պետք է նման դեպքերում գնա «մեր» ոստիկանների ու իրեն ընտրողների հետ հանդիպելու, բացատրի, համայնքապետերի հետ խորհրդակցություն անցկացնի. ի վերջո, դա վարչապետի գործն է: Մարզային այցելությունները չեն ենթադրում միայն բիզնես ֆորումներ ու համադամ բարիքների համտես: Տարիներով արմատացած խնդիրներ կան, ինչու՞ են ԱԱԾ ղեկավարին գործուղում այնտեղ, որտեղ իրականում վարչապետը պետք է լիներ»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում բավական լարված իրավիճակ է ստեղծվել։ Աշխատողները միմյանց վրա զեկուցագրեր են գրում, եւ դրանից հետո առաջ եկած դժգոհությունն իրականում կառույցում ստեղծում է անվերահսկելի իրավիճակ։ Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանն ըստ էության չի կարողանում վերահսկել իր ղեկավարած կառույցում իրավիճակը։ Մեզ պատմեցին, որ կառույցում իրավիճակը «ռուլիտ» է անում Շագաֆյանի տեղակալ Ռայա Գալստյանը, որի աղջիկն ու հարսը Չեխովի դպրոցում են աշխատում։ Իրավիճակը վերահսկելու որոշակի փորձեր իրականացնում է Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանը։ Վերջինս էլ, սակայն, աշխատողներին մշտապես սպառնում է ՀՀԿ-ի հնարավոր ռեւանշով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին