▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի հետազոտությունների արդյունքում որոշ տվյալներ են ստացվել, նշանակվել է բուժում. Միքայել Մանուկյան

Այս շաբաթ, այդ թվում՝ նաեւ այսօր, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում հետազոտություններ է անցել:

armtimes.com-ն է գրում ը նշում, որ Կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը հարցին ի պատասխան տեղեկացրել է, որ հետազոտությունների արդյունքում ստացել են որոշակի տվյալներ, որ նախկինում չեն ունեցել. «Դրանց հիման վրա բուժում է նշանակվել»:

Թե որքան կտեւի բուժումը, Մանուկյանն այս պահին դժվարացավ ասել՝ միաժամանակ հավելելով, որ ավելի մանրամասն տեղեկություն տալու իրավունք չունի:

Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 7-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին