▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի նոր կուսակցությունը

«Հրապարակ»-ը գրում է․ «Մայիսի 28-ին տեղի է ունեցել «Առաջ» կուսակցության հիմնադիր համագումարը, որը մամուլի համար փակ է եղել։ «Կուսակցության հետ կապ ունեն այստեղ գտնվող անձինք, Ռոբերտ Քոչարյանը կապ չունի»,- համագումարից հետո հայտարարել է հիմնադիրներից մեկը` Նարեկ Մանթաշյանը։

Թեեւ նրանք հերքում են Ռ. Քոչարյանի կապը կուսակցության հետ, սակայն կուսակցության հիմնադիր կազմում Քոչարյանի աջակիցներն են։ Մեկը Սեւակ Խաչատրյանն է (հայտնի Սաքուլիկը), ով ժամանակին ՀՊՏՀ ուսխորհրդի նախագահն է եղել, պրոռեկտոր, հիմա Էջմիածնի ավագանու խմբակցության ղեկավարն է: Հովհաննես Հարությունյանը` ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ, «Հայաստան» դաշինքի աջակից։ Կուսակցությանն է անդամագրվել նաեւ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը, ով մի շարք այլ աղմկոտ գործերով ընդդիմադիրների պաշտպանությունն է իրականացրել։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին