ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշման վերացումն ապօրինի է:

Այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից՝ հայտնելով իրենց դիրքորոշումը Վերաքննիչ քրեական դատարանի որոշման վերաբերյալ:

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը ապօրինի է, և Վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Հույս ունենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի»:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց պաշտպանների բողոքը՝ վերացնելով առաջին ատյանի դատարանի որոշումը Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է:
Հիշեցնենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու:
Կարդացեք նաև՝ Փաստաբանը բացատրում է, թե ինչ փաստարկով է ազատ արձակվել Ռոբերտ Քոչարյանը


