▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց երկրպագուների և լրագրողների հետ

Քիչ առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում ավարտվեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանդիպումը երկրպագուների, լրագրողների, հայկական ֆուտբոլով և Հայաստանի ազգային հավաքականով հետաքրքրված անձանց հետ: Մոտ 4 ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվեցին տարաբնույթ հարցեր Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ֆուտբոլի խնդիրների, երկրպագուների մշակույթի, մարզական լրագրության, ֆուտբոլային ենթակառուցվածքների և բազմաթիվ այլ հետաքրքրական թեմաների շուրջ: Հանդիպումն անցավ անկաշկանդ և անմիջական մթնոլորտում: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոստացավ, որ այսպիսի հանդիպումներն այսուհետ կկրեն պարբերական բնույթ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին