▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանը Շուշիում շքեղ առանձնատուն է կառուցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը  գրել էր, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ մեծ ներդրումներ է կատարում տարբեր բիզնես ծրագրերում: Ըստ արցախցիների՝ Հայրապետյանը հատկապես հատուկ ուշադրություն է դարձնում ազատամարտիկների ընտանիքներին` նրանց նյութական եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերելով:  Բացի այդ, Ռուբեն Հայրապետյանը մարզադաշտեր է կառուցել Շուշիում, Հադրութում եւ Ստեփանակերտում, իսկ մյուս համայնքներում կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: Իհարկե այդ ընթացքում  Ռուբեն Հայրապետյանը հասցրել է նաեւ Շուշիում սեփական շքեղ առանձնատուն կառուցել: Այս իրավիճակում կարեւորն այն է, որ թեեւ բազում ղարաբաղցի գործարարներ շտապում են Արցախից դուրս գալ, Հայաստանում կամ արտերկրում բիզնես գործունեություն ծավալել, այնուամենայնիվ, Ռուբեն Հայրապետյանը գործարարությամբ զբաղվում է հենց Արցախում: Նա «Հարսնաքար»-ի հայտնի դեպքերից հետո գրեթե միշտ ԼՂՀ-ում է լինում:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին