ՀՀ Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի մերժել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Դատախազության ներկայացված բողոքը։ Այս մասին ասել է Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը։
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը և նրա որդին՝ Ռաֆիկ Հայրապետյանը որպես մեղադրյալներ են ներգրավվել քրեական գործով. Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ Հայրապետյանի կազմակերպմամբ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարն ազատությունից ապօրինի զրկվել ու շուրջ 22 օր պահվել է «Հարսնաքարում»՝ ենթարկվելով ծեծի ու նվաստացումների։


