Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տրանս-Ադրատիկ գազամուղը գոծողության մեջ է ու հունվարի 1-ից ադրբեջանական գազը հասնում է Եվրոպա:
Սա մեծացնում է Ադրբեջանի սուբեկտությունն ու նոր ռիսկեր է ծնում մեր համար:
Մյուս կողմից՝ ակնհայտորեն սրվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունները, որովհետև Բաքուն դառնում է «Գազպրոմի» հիմնական մրցակիցը եվրոպական շուկայում:
Սա հնարավորություններ է ստեղծում հայկական դիվանագիտության համար, եթե, իհարկե, մեզ հաջողվի նոր որակի պետություն ստեղծել, որը կարողանա հաղթահարել պարտվածի բարդույթը»: