Մայդանում ցուցարարները բերման են ենթարկել ռուս տղամարդու, ով խոստովանել է, որ Կիև է եկել ՌԴ Ռոստովի մարզից՝ գումարի դիմաց ցուցարարների դեմ պայքարելու նպատակով:
Հիշեցնենք, որ Կիևում այսօր առավոտյան արյունալի բախումները վերսկսվել են: Մայդանի հարակից շենքերից դիպուկահարներ են աշխատել: Զոհերի թիվն աճել է: Այս պահին զոհերի դիակները դեռ Մայդանում են: