▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սեպտեմբերի 21-ը՝ սննդի ապահովման նոր համակարգի անցած զորամասում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Շնորհակալ եմ, որ տարբերվող կինը կարող է լինել մեր անկախ երկրի հերոս. Վարդա Ավետիսյան

Ինչ ասելիք ունեի՝ ասել եմ․․․Սերժ Սարգսյան

Հայ ժողովուրդը ոչ միայն դարձել է ավելի ուժեղ, այլ ավելի ամուր է կանգնել իր ոտքերի վրա. Նիկոլ Փաշինյան

Պուտին-Փաշինյան հանդիպում կլինի. Մհեր Գրիգորյան

Սերժ Սարգսյանն ուխտագնացության է գնացել Սուրբ Հովհաննես վանք

Այդ մեկ մարդը դու ես. Գյումրիում մեծարել են Նիկոլ Փաշինյանի մրցանակաբաշխության հերոսներին

Տեսահոլովակի պրեմիերա. Ջուս՝«Շնորհավոր»

ԱԱԾ-ն բացահայտել է էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք

Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը զրուցում էին իրենց դիետայի մասին

Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. Սերժ Սարգսյան

Պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան

Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր

Աննա Հակոբյանը «Սպայդերմեն» է նվիրել 6-րդ հարկից ընկած երեխային

Ասել են, որ մանդատը վայր դնի. Փաշինյանն իր մոտ է հրավիրել պատգամավորին

Ոստիկանապետի ԺՊ-ի նշանակման համար միջնորդել է Հայկ Մարությանը. նրանք ընկերներ են

Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարական կտա և կմիանա այդ թիմին

Սենց կլնի ընդդիմությունը․․․Արարատ Միրզոյանը՝ Մանե Թանդիլյանի մասին

Մեր Անկախությունը մեր Ինքնությունն է․ Աննա Հակոբյանը՝ հայկական տարազով

Ի՞նչ է անկախությունը ՀՀ կառավարության անդամների համար

Խոնարհում մեր Նահատակներին. Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր

Մի նախագծի պատմություն, որը բորբոքեց անցյալը, կամ՝ ինչո՞ւ են հանրապետականները մտահոգ․ Դավիթ Խաժակյան

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Երբեք թուլ չեմ տա արատավորել իմ անունը. Նազենի Հովհաննիսյան

Հենրիխ Մխիթարյանին նվիրված նոր երգը

«Յուրի Ջորկաեֆը կայցելի Հայաստան»․ Նիկոլ Փաշինյան

Ովքե՞ր են նախագահ Սարգսյանից պետական պարգևներ ստացել Անկախության տոնի առթիվ

Երրորդմասցի Լյովիկի եւ նրա ընկերների սպանության գործով Գաստիկի, Ծըգլի եւ Տլեի պատիժը խստացվեց.. . .

«Դատարանի հրապարակած որոշումները կայացվել են բիրտ, աննախադեպ ճնշումների տակ». Քոչարյանի փաստաբան

Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին լքել երկիրը բուժման նպատակով

Ռոբերտ Քոչարյանը գրավի դիմաց ազատ չարձակվեց

Պայմանավորվել ենք, որ անորակ աշխատանքը չի ընդունվելու. Նիկոլ Փաշինյանը՝ ճանապարհաշինության մասին

Ինձ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մշակույթն ու պատմությունը ներկայացնում եմ միջազգային. . .

«Ես աշխատում եմ, որ վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան». Դավիթ Տոնոյան

Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ակցիան՝ դատարանի դիմաց. ՈւՂԻՂ

Աղմկահարույց միջադեպի գործով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը. ստուգվում է մարզպետի. . .

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային» օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագիծը

Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդենք. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել

Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են ճանապարհաշինությանը վերաբերող հարցեր

Լավ չէ, որ վարչապետի գրառումները չեք կարդում. Մանե Թանդիլյանը՝ Դավիթ Անանյանին

Ո՞ւմ սրտին կպավ ուժայինների նախագիծը , և ինչո՞ւ են իրար հերթ չտալով խոսում լուսավորի մասին.. . .

Շփվում, հանդիպում եմ, բայց վերջում բաժանվում ենք. Ռաֆայել Երանոսյանն անձնական կյանքի մասին

Երևանում տեղի ունեցավ Սորոսի արձանի բացումը, հնչեց ուշագրավ հայտարարություն

Ամեն հաջորդ օր մեզնից յուրաքանչյուրը պետք է ունենա ինտելեկտուալ և պրոֆեսիոնալ ավելի բարձր մակարդակ

Հնարավորություն է ընձեռվել մասնակցել իմ բալիկների և բոլորիս երեխաների վաղվա լավ երկրի. . .

Արմեն Սարգսյանը գեներալի կոչում շնորհեց Յուրի Խաչատուրովի որդուն

Դուք պետք է քնեք անհանգիստ ու սրտատրոփ սպասեք՝ երբ են թակելու ձեր դուռը. «Իմ քայլի» պատգամավոր

Դե դա պարզապես հրաշալի ա, պարոն Անանյան. Արարատ Միրզոյանը՝ ՊԵԿ նախագահին

Ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին

Asekose.am-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:

«Իրավունքի» հավաստի տեղեկություններով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի հրամանով օրերս ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր նշանակված Դիանա Գալոյաննամենեւին էլ ժ/պ ռեկտորի սրտով չէր: Նա, ըստ տեղեկությունների, ուներ իր թեկնածուն այդ պաշտոնի համար, որի նշանակման հետ կապված անգամ կոնֆլիկտ է ունեցել ԿԳ փոխնախարարներից մեկի հետ: Սակայն հետագայում նրանց կոնֆլիկտը հարթվել է, քանի որ փոխնախարարը բացատրել է, որ այդ պաշտոնը նախապես համաձայնեցված է Լևոն Տեր-Պետրոսյան-Փաշինյան «համագործակցության» շրջանակում: Ավելին՝ վերջինս ասել է, որ ՀԱԿ անդամների նշանակումների մասին դեռ շատ ենք լսելու: Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած՝ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության անդամ Զոյա Թադեւոսյանի դուստրն է: Մեր աղբյուրի փոխանցմամբ. «Իշխանությունների մոտ ՀԱԿ անդամների եւ նրանց կադրերի լոբբինգով ակտիվ զբաղվում է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ով ՀԱԿ անդամների «հույսն ու հավատն է» այս շրջանում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հեղափոխությունից հետո եւ առ այսօր էլ ՊԵԿ-ում աղմկահարույց նշանակումները շարունակվում են։ ՊԵԿ հնաբնակներից Ռաֆիկ Մաշադյանը շարունակում է ապահովել իր մտերիմների, ազգականների ու յուրայինների առաջխաղացումը։ Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ օրերս Մաշադյանի մտերիմ Արտաշ Նազարյանը նշանակվել է Արագածոտնի մարզի հարկայինի պետ։ Նա նախկինում եղել է ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի «նապարնիկը». Մաշադյանը ժամանակին հենց նրանց էր վստահում «յուղոտ ստուգումները», որոնք ենթադրում էին նաեւ «յուղոտ կաշառքներ» տնտեսվարողների, խոշոր բիզնեսի կողմից»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության մեր աղբյուրները հաղորդում են, որՆիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումն անամպ չի անցել: Ամերիկացիներին նյարդայնացրել են վարչապետի վերջին երկու հակաամերիկյան հայտարարությունները եւ մշտական դժգոհությունը ֆինանսական աջակցություն չցուցաբերելուց: Իր հերթին Փաշինյանն էլ պնդել է, որ կարող էին ավելի մեծ օգնություն ցուցաբերել։ Իրավիճակը շտկելու նպատակով կառավարությունում որոշել են մի շարք տարբեր կալիբրի չինովնիկների ուղարկել Վաշինգտոն: Չնայած ԱԳՆ-ն հրաժարվում է նախապես հայտարարել, բայց, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս ԱՄՆ կմեկնի Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակություն կմեկնի նաեւ ՊՆ-ից եւ տնտեսական բլոկի պատասխանատուներից։ Բացի այդ, ողջ պետական ապարատը լծվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ նախապատրաստելուն, փորձում են հանդիպումներ կազմակերպել ԱՄՆ ԱԽ քարտուղարի, ԿՀԳ եւ ԴՀԲ (ФБР, ЦРУ) ղեկավարների հետ»:



 

 

 

 

 

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարԶարուհի Բաթոյանը վերջերս դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ուշագրավ փաստեր են բացահայտվել զինծառայողներին հաշմանդամության կարգ տալ-չտալու վերաբերյալ: «Խոսքը որոշակի թվով զինծառայողների մասին է, որոնց գործերը վերանայվել են, եւ վերանայման արդյունքում նրանցից մի քանիսը ուղղակի զրկվել են հաշմանդամութունից, իսկ մի մասի հաշմանդամության խումբը իջեցվել է: Եվ սա քանի որ կապված է եղել բնակարանների տրամադրման եւ հերթագրման հետ, մենք խնդրել ենք, դիմել ենք դատախազությանը, որպեսզի պարզի, թե արդյոք այս գործընթացը իրավաչափ էր, եւ, առհասարակ, այդ խմբերի վերանայումը իրավաչափ է իրականացվել»,- ասել է նա: Այլ կերպ ասած, եղել են մարդիկ, որ, հանուն ինչ-ինչ շահերի, պարզապես մարդկանց զրկել են արտոնությունից»:

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին: Ռուսաստանի իշխանությունները ոչ թե պաշտոնապես մերժելու են Հայաստանի դիմումը, այլ հնարավորինս ձգձգելու են պատասխանը, ինչը հավասարազոր է մերժման»:

 

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` «թավշյա հեղափոխությունը» չի շրջանցել Հայ հեղափոխական դաշնակցության նոր ձեւավորված Գերագույն մարմինը: Ըստ մեր տեղեկությունների` ԳՄ-ականները որոշել են այլեւս առճակատման չգնալ ներկայիս իշխանությունների հետ, քանի որ, ըստ իրենց, ժողովուրդը շարունակում է «երկու ձեռքով» սատարել ներկայիս իշխանություններին, ու անիմաստ է տարբեր հայտարարությունների միջոցով վատաբանել իշխանությունների վարած քաղաքականությունը` այդկերպ հանրությանը տրամադրելով հենց ՀՅԴ-ականների դեմ: ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Տարոն Տոնոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ես կարծում եմ, որ այդ հակահեղափոխական ճանապարհով ով էլ որ ուզենա գնա, ինքը կտապալվի»: Նա չբացառեց, որ առաջիկայում ՀՅԴ-ն այս կապակցությամբ հայտարարությամբ հանդես գա. «Ես արդեն ԳՄ-ում առաջարկել եմ կոչով հանդես գալ, քննարկման փուլում է հարցը, կարծում եմ` առաջիկայում ամեն ինչ ավելի կհստակեցվի»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Ցեմենտի արտադրության հումք հանդիսացող կլինկերը հարկումից ազատելու ամենամեծ շահառուն Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանն է: Մեր հավաստի աղբյուրը տեղեկացնում է, որ հենց Թումանյանն է ակտիվորեն ներգրավված կլինկերի Իրանից Հայաստան ներմուծման գործում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզի Մեծամորի ԵԿՄ կառույցում լուրջ դժգոհություն է հասունանում: Պատճառն այն է, որ կառույցի ղեկավար է մնացել Մանվել Գրիգորյանի եղբայրը՝ Աշոտ Գրիգորյանը՝ «Ճանճ» մականունով: Ըստ կառույցի անդամների՝ Գրիգորյանը, երկար տարիներ լինելով կառույցի ղեկավար, անուշադրության է մատնել շարքային ազատամարտիկների խնդիրները, իսկ նրա հենարանը եղել է ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը: Հիմա, երբ վերջինս կալանավորված է, անհասկանալի է մնում, թե ով է Աշոտ Գրիգորյանի նոր հովանավորը»:

«Փաստ» թերթը գրում է. «Շատերն են նկատել, որ «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի խանութների դրամարկղների մոտ դրված են արկղիկներ, որտեղ մարդիկ կարող են գումար գցել՝ թե՛ մանրադրամներ, թե՛ թղթադրամներ: Հասկանալի է, որ նման արկղիկները «Երեւան սիթիում» պատահական չեն կարող հայտնվել, այսինքն՝ ամեն մի հիմնադրամ չի կարող տեղադրել դրամարկղների մոտ: Այդպես էլ կա. դրանք «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամինն են, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկինն է՝ Աննա Հակոբյանը: Այն, որ Սամվել Ալեքսանյանը կարողացել է «լեզու գտնել» իշխանությունների հետ, նորություն չէ. դրա ճանապարհներից մեկը նաեւ նշյալ բարեգործական հիմնադրամին փոխանցումներն են: Դրա մեջ, անշուշտ, որեւէ վատ բան չկա, եթե դա չի արվում կոնկրետ նպատակներով: Օրինակ, տեսակետ կա, որ նման արկղերի տեղադրումը որոշ կառույցների կարող է կաշկանդել «Երեւան սիթիում» ստուգումների տեսակետից: Ի դեպ, կաշկանդել՝ առանց որեւէ ուղղակի ցուցումի»:


 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու որոշմամբ՝ կայանատեղիում կայանելու յուրաքանչյուր մեկ ժամվա համար 100 դրամը չվճարելու կամ ուշացումով վճարելու համար սահմանված տուգանքի չափը կփոխվի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանն ու ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը նախագիծ են մշակել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124.7-րդ հոդվածում փոփոխություն իրականացնելու մասին, ըստ որի՝ կնվազեցվի տուգանքի չափը, այն 5000 դրամից կդառնա 3000 դրամ: Նշենք, որ Երեւանի ավագանին, սկսած 2012 թվականից, սահմանել է ավտոտրանսպորտային միջոցը կայանատեղիում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափեր՝ յուրաքանչյուր մեկ ժամվա համար՝ 100 դրամ: Ավագանին սահմանել է նաեւ անվճար կայանելու ժամանակահատված՝ 15 րոպե, որից հետո կիրառվում էր տուգանք՝ 5 հազար դրամի չափով, ինչը առաջացրել է բազմաթիվ դժգոհություններ բնակչության շրջանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ ավելին