▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական զորքը հրթիռակոծել է Կիևի կենտրոնում գտնվող կամուրջը

Համացանցում տարածվել է Կիևի կենտրոնում գտնվող հետիոտնային կամրջի հրթիռակոծության տեսանյութը/ տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Կամուրջը կոչվում է նաև «Կլիչկոյի կամուրջ»՝ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի անունով, ով բացել էր այն։

Կիևում հրետակոծության հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 12-ը վիրավորվել են/ տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/, այս մասին էլ հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն։ Հրթիռներից մեկն ընկել է Կիևի կենտրոնում գտնվող զբոսայգում։ Վնասվել են ֆիլհարմոնիայի շենքը, Բոգդան և Վարվարա Խանենկոների անվան արվեստի թանգարանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին