▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսամետից արևմտամետ դարձած Արամը ճիշտ է ասում». Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը․ «Ռուսամետից արևմտամետ դարձած Արամը ճիշտ է ասում, որ Արևմուտքի շնորհիվ է, որ Ադրբեջանը չի հարձակվում Հայաստանի վրա, քանի որ հենց Արևմուտքն է Հայաստանին պարտադրում տալ Ադրբեջանին այն ի'նչ վերջինս ուզում է և հարձակման կարիքը չեզոքացվում է...
Հենց Արևմուտքը` Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և ԵԽ գլխավոր քարտուղար Միշելի քավորությամբ պարտադրեց Նիկոլին 2022 թ֊ի հոկտեմբերի 6֊ին Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, որից հետո Բաքուն 9 ամիս Արցախը շրջափակեց, իսկ 2023 թ-ի սեպտեմբերին էլ իրականացրեց արցախահայության սպիտակ ցեղասպանությունը, որին Արևմուտքը շատ հանգիստ արձագանքեց...
Հենց Արևմուտքն է հիմա էլ ԱՄՆ-ի Պետդեպի խոսնակ Միլերի շուրթերով պարզ ասում, որ հայերը պետք է նոր ծանր զիջումների գնան (դե Միլերն ասեց փոխզիջումների, բայց բոլորն էլ հասկանում են, որ Բաքուն որևէ զիջման չի գնա և Միլերը փոխզիջում ասելով խաբում է հայությանը)...
Արևմուտքը թուրքերին ներգրավելով հակառուսական` Հարավային Կովկասը ռուսներից մաքրելու քաղաքականության մեջ, վճարում է դրա համար Անկարային ու այն վճարում է Հայաստանի հաշվին»

***

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը` ստորև․ «Մինչև այսօր մեզ վրա հարձակումը կարողացել է զսպել Արևմուտքը: Ես համոզված եմ, որ այսուհետ էլ կարողանալու է... Արևմուտքն է նաև դիվանագիտական գործիքակազմին զուգահեռ զինում Հայաստանը: Սա փաստ է։ Բնականաբար այս փաստը մտահոգում է Ադրբեջանին, որ բացահայտ դրսևորվում է նոր սպառնալիքների տեսքով։ Նման իրավիճակում, առավել ևս COP 29-ից հետո, գերկարևոր է, որ Արևմուտքը վստահ լինի մեր՝ դեպի ԵՄ գնալու վճռականության մեջ։ Նաև սա, և հիմնականում սա էր պատճառը, որ մենք առաջարկում էինք ՀՀ իշխանությանը, հիմա, կրկնում եմ, հիմա՝ մինչև COP 29-ը, անցկացնել վստահության հանրաքվե։ «Սպասենք՝ տեսնենք, թե ինչ կլինի, ըստ այդմ էլ կորոշենք» տարբերակը ամենավատն է, որովհետև այդ դեպքում մեզ ոչ Հյուսիսում, ոչ էլ Արևմուտքում չեն վստահելու, որովհետև դա նշանակելու է, որ մենք կոնկրետ ուղղվածություն չունենք, հետևություններ չենք արել, չենք արժևորել մեզ աջակցողների ջանքերը, հետևաբար՝ հուսալի չենք։ Ակնհայտ է, որ ԵՄ ուղենիշ վերցրած Հայաստանի դեմ ագրեսիան միանշանակ ընկալվելու է ՌԴ-ի կողմից հրահրված, ինչից էլ, 100% համոզված եմ, որ խուսափել և խուսափում է Ադրբեջանը։
Հ.Գ. Ես պապիցս եկած սովորություն ունեմ՝ բարևին պատասխանում եմ «Աստծո բարին» տարբերակով, այս գրառումս ուզում եմ ավարտել ՖԲ ընկերոջս օրինակով՝ «Բարև հասկացողաց»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին