▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել հայազգի վիդեոբլոգերի նկատմամբ

ՌԴ ՆԳՆ-ն  հետախուզում է հայտարարել հայազգի վիդեոբլոգեր Կարեն Շաինյանի նկատմամբ։ Այս մասին նշված է գերատեսչական հետախուզման տվյալների բազայում, գրում է Ռիա Նովոստին։

«Հետախուզման հիմքը Քրեական օրենսգրքի հոդվածներից մեկն է»,- նշված է Շահինյանի մասին քարտում։ Թե ինչ հոդվածով է նա հետախուզվում, չի նշվում։

Պարբերականը գրում է, որ հուլիսին Շահինյանը համալրել է Rosfinmonitoring-ի ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին