▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ». Զախարովա

Ռուսաստանը լրջորեն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Երևանին և Բաքվին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել, իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլեր ձեռնարկել և զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կհանգեցնի իրավիճակի սրման: Բոլոր հարցերը պետք է լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ցույց է տալիս 2020-2022թթ. ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություներին վերադառնալու անհրաժեշտությունը: Համոզված ենք, որ տարածքային վեճերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակներում: Պատրաստ ենք խորհրդատվական աջակցություն ցուցաբերել գործընթացին»,- ասել է Զախարովան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին